ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է «Լիդիան» ընկերության և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը՝ Ամուլսարում հանքարդյունաբերության լայնածավալ ծրագրի վերսկսման վերաբերյալ, որը ենթադրում է տնտեսության մեջ միլիոնավոր դոլարների ներդրումներ, որոնք աշխատատեղեր կստեղծեն և կապահովեն Միացյալ Նահանգների և Հայաստանի բարգավաճումը: Հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից․

«Հայաստանը բաց է ԱՄՆ բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է, որ աջակցում է մեզ ավելի բարեկեցիկ ապագա կերտելու մեր համատեղ աշխատանքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print