ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ առաջնահերթությունը խաղաղ բանակցություններն են: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լեւիտը։
«Մենք այլևս չենք պատրաստվում հենց այնպես գումար տրամադրել մեզանից հեռու ընթացող պատերազմի համար՝ առանց իրական, երկարատև խաղաղության», – ասել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկրի համար դժվար կլինի շարունակել պատերազմել Ռուսաստանի դեմ առանց Միացյալ Նահանգների աջակցության: