ՀՀ էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են սահմանամերձ Նռնաձոր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ այցելել է ահմանամերձ Նռնաձոր բնակավայր։ Այս մասին տեղեկանում ենք Պապոյանի Ֆեյսբուքի էջից:

«Գյուղի 33 բնակիչ միասին ստեղծել են կոոպերատիվ, արդեն ունեն 6,5 հա նռան այգի և ևս 5 հա կտնկեն այս տարի։

Կառավարության և միջազգային գործընկերների աջակցությամբ շուտով կունենան կաթիլային ոռոգման համակարգ, արևային էներգիայի պանելային համակարգ և գյուղտեխնիկա։

Գյուղում այս պահին «16 միլիոնի ծրագրով» կառուցվում է 10 տուն, սուբվենցիայով՝ մանկապարտեզ, և պետական բյուջեի միջոցներով՝ դեպի գյուղ տանող՝ ամբողջովին նոր ճանապարհ»,- տեղեկացրել է նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print