Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի գիշերը, 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին և 6-ին՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևանում մարտի 2-ին, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print