Իրանի նախագահը խոսել է պատժամիջոցներն ու մարտահրավերները հաղթահարելու մասին

Հարևանների հետ սերտ համագործակցությունը և միջազգային համաձայնագրերի օգտագործումը կօգնեն Իրանին հաղթահարել տնտեսական մարտահրավերները և չեզոքացնել պատժամիջոցները: Այս մասին «Tasnim» իրանական լրատվական գործակալության հետ զրույցում ասել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Փոխգործակցությունը, առևտուրը և համագործակցությունը տարածաշրջանի երկրների, տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵԱՏՄ–ն, ԲՐԻԿՍ–ը և ՇՀԿ-ն, ԱՄՆ պատժամիջոցները հաղթահարելու արդյունավետ միջոց են, և մենք կդիմակայենք այդ մարտահրավերներին ուժով, արժանապատվությամբ և պատվով»,- ասել է Իրանի առաջնորդը։

«Եթե մենք միավորվենք, կարող ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել մեր երկրում արտադրողների, արդյունաբերողների, կառավարիչների և տաղանդավոր մարդկանց հետ միասին խնդիրները լուծելու համար», — ավելացրել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print