Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից մարտի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 277 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, խարդախության՝ 19, ֆիզիկական ներգործության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 14, հոգեկան ներգործության՝ 7, ինքնիրավչության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 4-ական, ապօրինի ձեռնարկատիրության և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, մարդու առևանգման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, խոշտանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, կաշառակերության, թմրանյութի իրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համակարգչային հափշտակության, ապացույցներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության և բնակարանային գողության՝ 3-ական և խուլիգանության ՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 26 պատահար․ 28 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: