Դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Քաջարան խոշորացված համայնքի Լեռնաձոր բնակավայրում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Վյաչեսլավ Հ․-ի վարած Volvo XC60 մակնիշի և 46-ամյա Արթուր Ա․-ի վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Kia Rio-ի վարորդ Արթուր Ա.-ն, նրա ուղևոր 36-ամյա Ա․Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, և մոտեցրել օպերատվիորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային


