Հայֆայում դանակով հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել

Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքում երկուշաբթի անհայտ անձը ավտոբուսի կանգառում դանակով հարձակվել է անցորդների վրա։ Արդյունքում մահացել է մոտ 70 տարեկան մի տղամարդ, հայտնում է The Times of Israel  առցանց պարբերականը։ Եվս չորս մարդ՝ դեռահաս տղա, մի տղամարդ, 30 և 70 տարեկան կանայք, ծանր վիրավորվել է։ Ոստիկանությունը հարձակումն ահաբեկչություն է որակել, հարձակվողը «վնասազերծվել է» ողբերգության վայրում։

Անվտանգության ծառայությունները միջոցներ են ձեռնարկում հարձակվողի ինքնությունը պարզելու համար։ Նախնական տվյալներով՝ նա Իսրայելի քաղաքացի էր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print