Էդուարդ Սպերցյանը Վրաստանի դեմ սպասվող հանդիպումներին չի մասնակցի

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Կրիլյա Սովետով»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Էդուարդ Սպերցյանը բաց կթողնի առնվազն մեկ ամիս:

Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ը, «Կրասնոդար»-ի կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել մարտի 20-ին եւ 23-ին Ազգերի Լիգայի անցումային խաղերում Վրաստանի հետ դիմակայությանը:

Ըստ matchtv.ru-ի՝ Սպերցյանի վնասվածքը բավական լուրջ է եղել եւ նա առաջիկայում չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print