Ֆրանսիա-Կապան համագործակցությունը նոր թափ է առնում։ Սենթ Էթիեն ու Կապան փոխադարձ այցերից և հուշագրերի ստորագրումից հետո Դավիթբեկ թաղամասի գրադարանում բացվեց ֆրանկոֆոն կենտրոն։ Նախաձեռնությանը աջակցել է նաև ԶՊՄԿ-ն` հոգալով գույքային ծախսերը։ Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Սենթ Էթիենի քաղաքապետը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Կապան համայնքի ավագանու անդամներ։
