ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ իմ դիրքորոշումը տարբերվում է Խամենեիի մոտեցումից. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքիանը հայտարարել է, որ հավատարիմ է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ շարադրած դիրքորոշմանը, թեև նրա սեփական տեսակետն ի սկզբանե այլ էր:

«Ես համարում էի, որ ավելի լավ է բանակցություններ վարել, սակայն հեղափոխության առաջնորդը հայտարարեց, որ Միացյալ Նհագների հետ մենք չենք բանակցելու։ Ես նույնպես  հայտարարեցի, որ ԱՄՆ-ի հետ չենք բանակցելու»,- ըստ IRNA գործակալության՝ ասել է Փեզեշքիանը:

Փեզեշքիանը պարզաբանել է, որ մնալով երկխոսության կողմնակից, հաստատակամորեն հավատարիմ է լինելու առաջնորդի նախանշած դիրքորոշմանը։

«Ես կարող եմ որոշ համոզմունքներ ունենալ, բայց երբ հեղափոխության առաջնորդն ուղղություն է սահմանում, մենք պետք է համապատասխանաբար հարմարվենք և ճիշտ ուղի գտնենք այդ շրջանակում»,-հավելել է Իրանի նախագահը։

Այաթոլլահ Խամենեին փետրվարի 7-ի ելույթում հայտարարել է, որ Իրանը բաց է բոլոր երկրների հետ բանակցությունների համար: «Այստեղ միակ բացառությունը Միացյալ Նահագներն է։ Իհարկե, մենք Իսրայելի ռեժիմը բացառություն չենք համարում, քանի որ այս ռեժիմն ի սկզբանե կառավարություն չէ, այլ ավելի շուտ՝ հանցախումբ»,- հավելել է Խամենեին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print