Մահացել է ռեկորդակիր դոնոր Ջեյմս Հարրիսոնը

Ավստրալիայում մահացել է ռեկորդակիր դոնոր Ջեյմս Հարրիսոնը, որը փրկել է 2,4 միլիոն երեխայի կյանք։

Նրա արյան պլազման պարունակում էր հազվագյուտ իմունոգոլոբուլին (anti-D), որն օգտագործվում է հատուկ շիճուկ ստեղծելու համար։ Այն ներարկվում է բացասական Rh գործոնով հղի կանանց՝ մոր և երեխայի միջև Rh կոնֆլիկտը կանխելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print