Այգավանի բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժել է 3 քաղաքացի. ԱՆ

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` այսօր Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print