Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն է ուղարկել երկրի նախարարների կաբինետին և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ այս տեղեկության՝ UNDP-ի (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր), UNHCR-ի (Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի), UNFPA-ի (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ), UNICEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ), ICMPD-ի (Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի) և ICRC-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի) գրասենյակները:
«Այդ կազմակերպություններից շատերը Ադրբեջան են եկել փախստականներին օգնելու դրոշի ներքո։ Բայց փախստականներին և ներքին տեղահանվածներին օգնելու փոխարեն, Ղարաբաղի վերածննդին իրական աջակցելու փոխարեն, այսօր նրանք զբաղվում են նույն կասկածելի ՀԿ-ների ծրագրերի հովանավորությամբ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ չմոռանալով իրենց նյութին Հայաստանի հասցեին ավելի խելահեղ մեղադրանքներ ավելացնել։