Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կավարտվի խմբային փուլը։ Վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն G եւ H խմբերում ընդգրկված թիմերը։
G խմբի առաջատար եւ երկու հաղթանակից հետո ուղեգիրն ապահոված Բրազիլիայի հավաքականը կմրցի կամերունցիների, Շվեյցարիան՝ Սերբիայի հետ։
H խմբում դարձյալ երկու հաղթանակի շնորհիվ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած Պորտուգալիայի մրցակիցը կլինի Հարավային Կորեան, Գանայինը՝ Ուրուգվայը։
Այսպիսով, Երևանի ժամանակով ներկայացնում ենք խաղերի ժամանակացույցը՝
H խումբ
Հարավային Կորեա — Պորտուգալիա՝ 19:00
Գանա — Ուրուգվայ՝ 19:00
G խումբ
Կամերուն — Բրազիլիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Սերբիա — Շվեյցարիա՝ 23:00



