Հայաստանում փոխարինիչներով կաթնամթերքը և առանց դրանց` մաքուր կաթնամթերքը վաճառվելու են տարբեր գույնի դարակներում։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Այս օրինագիծը տարբեր եղանակներով քննարկվել է շուրջ հինգ տարի։
Մաքուր կաթնամթերքը` առանց կաթնային յուղի փոխարինիչների և ոչ կաթնային ծագման այլ բաղադրիչների հավելման, պետք է վաճառվի կանաչ գույնի դարակներում, իսկ կաթնային յուղի փոխարինիչներովը՝ նարնջագույն։