Բախվել են «Porshe»-ը և «Zhong Tong» մակնիշի երթուղային ավտոբուսը. կա տուժած

Մարտի 5-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Porshe» մակնիշի ավտոմեքենան և «Zhong Tong» մակնիշի երթուղային ավտոբուսը, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ «Porshe» մակնիշի ավտոմեքենայի բենզինի արտահոսքի դադարելը։

Տուժածին տեղում ցուցաբերվել է օգնություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print