Adidas-ը վաճառել է Yeezy սպորտային կոշիկների վերջին զույգը

Գերմանական Adidas ընկերությունը վաճառել է սկանդալային ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ համագործակցության արդյունքում ստեղծված Yeezy սպորտային կոշիկների՝ իր պահեստում ունեցած վերջին զույգը:

Ինչպես գրում է Reuters-ը, այսպիսով Adidas-ն ավարտին է հասցրել եկամտաբեր կոշիկների շարքի լիկվիդացիայի գործընթացը՝ 2022 թվականի հոկտեմբերին Ուեսթի հետ սկանդալային հակահրեական հայտարարությունների պատճառով հարաբերությունները խզելուց հետո:

Դրանից հետո ընկերությունը սկսել է Yeezy կոշիկների մնացյալ պաշարները վաճառել՝ խոստանալով հասույթի մի մասը նվիրաբերել հակասեմականության դեմ պայքարող կազմակերպություններին, այդ թվում` Anti-Defamation League-ին: Adidas-ը հայտնել է, որ անցյալ տարի վաճառել է 696 միլիոն դոլարի Yeezy սպորտային կոշիկներ՝ ստանալով մոտ 213 միլիոն դոլար շահույթ: Ընկերությունը 277 միլիոն դոլար է հատկացրել բարեգործական նվիրատվությունների համար Yeezy-ի վաճառքից ստացված միջոցներից, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գործադիր տնօրեն Բյորն Գյուլդենը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print