Վայոց ձորում ապօրինի պահվող հրացան է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում մարտի 5-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քարագլուխ գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք բերել և առանձնատանը պահում է որսորդական ակոսափող հրացան:
Քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելու նպատակով այցելել են 36-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է ապօրինի պահվող «Օլեն» տիպի երկփողանի ակոսափող հրացան և 4 պարկուճ։
36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

`

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print