Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում հաստատել է, որ կռվել է Ադրբեջանի դեմ

Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանն այսօր իր ու Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա հաստատել է, որ Հայաստանի զինված ուժերում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոն, ունի գեներալ-մայորի կոչում, կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ։

Զինվորականը նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան խոցվել է «Բայրաքթար»-ով, ինչի հետևանքով իր վարորդը վիրավորվել է, ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մետր այն կողմ է գտնվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print