Կառավարությունը պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում 4,882,617.4 հազար դրամի չափով, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ շինարարության թույլտվությունների տուրքերի վճարման համար՝ 90,000.0 հազար դրամի չափով: Ֆինանսական միջոցները կհատկացվեն մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար։
Կիրականացվեն հետևյալ կառուցման աշխատանքները՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոց, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փ. 18/5, Նադարյան փ. 3/4 շենքերի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փ. 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փ. թիվ 18, Շահումյան փ. թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փ. թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի, թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի 100 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զառ բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Շիրակի մարզի՝ Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Մարալիկ բնակավայրի 150 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի 100 տեղ հզորությամբ մանկապարտեզ:
Գումար կհատկացվի նաև հետևյալ վերանորոգման աշխատանքների համար՝ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Այգեկի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի՝ Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց, Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, Ագարակի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, Շիրակի մարզի Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Մ. Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց, Կայանի Հովհաննես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի գ. Գետափի կրթահամալիր: