Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 8-ական, թմրանյութի իրացման՝ 7, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և կաշառակերության՝ 3-ական, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, բռնությունը հրապարակայնորեն քարոզելու, ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու, ապացույցներ, բացատրություններ, փաստաթղթեր և օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթուղթ կեղծելու, հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության, ալիմենտ չվճարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հափշտակության՝ 2, խարդախության, խուլիգանության, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու ու բնակարանային գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print