Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել է և ընկել Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արտավազդ Խ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շիրին Հ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։