Թրամփը նամակ է ուղարկել Խամենեիին՝ միջուկային հարցով բանակցելու առաջարկով

Ցանկանում ենք բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ, և արդեն երեկ նամակ եմ ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Այս մասին Fox Business Network-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե Իրանը չգնա բանակցությունների, դա նրանց համար շատ տգեղ կլինի։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Հասանելի այլ տարբերակներ կան», — ասել Է Թրամփը։ 

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում էին ստանալ այդ նամակը: Մյուս այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ դուք չեք կարող թույլ տալ, որ այլ միջուկային զենք լինի»,- ընդգծել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print