Պետությունը փոխհատուցում է քաղաքացիների՝ մինչև 100 հազար դրամ կրթական և առողջապահական ծախսերը. ինչպես ստանալ գումարը

Պետությունը փոխհատուցում է մինչև 100 000 դրամ Ձեր կրթական և առողջապահական ծախսերից: Փոխհատուցումից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, որոնք ներկայացնում են եկամուտների տարեկան հայտարարագիր և ունեն եկամտային հարկ, պարզաբանում են ՊԵԿ-ից:   

«Որքա՞ն և ո՞ր ծախսերն են փոխհատուցվում

Մինչև 100 000 դրամի փոխհատուցում կրթական ծախսերի համար. ուսման վճար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, սպորտի կամ այլ երաշխավորված կազմակերպություններում ու կենտրոններում։

Մինչև 50 000 դրամ փոխհատուցում առողջապահական ծախսերի համար. ատամնաբուժական ծառայություն և առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերում։

Միաժամանակ կարող եք օգտվել և՛ կրթության, և՛ առողջապահության գծով փոխհատուցումից, բայց ընդհանուր փոխհատուցվող գումարը չի կարող գերազանցել 100 000 դրամը, իսկ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախսերի համար պետք է վճարել անկանխիկ։

Ինչպե՞ս ստանալ գումարը

Պահանջե՛ք հաշվարկային փաստաթուղթ։

Ներկայացրե՛ք եկամուտների տարեկան հայտարարագիր։

Լրացրե՛ք դիմում և ստացե՛ք փոխհատուցումը 3 աշխատանքային օրվա ընթացքում»,- պարզաբանում են ՊԵԿ-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print