Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար «Զեբրա» ավտոդպրոցը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել։ «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի հետ համագործակցության շրջանակում տղաները կարող են ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ստանալ անվճար կամ զեղչված տարբերակով։
