Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի առաջին կեսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն իրանական Չաբահար նավահանգստի ջրերում։ Այդ մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է Ria.ru-ն։
«Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն մարտի առաջին կեսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան իրանական Չաբահար նավահանգստի մոտ գտնվող ջրերում։