Ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց․ կան տուժածներ և զոհ

Մարտի 9-ին՝ ժամը 08:42-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից անտառում։

Փրկարարները վարորդի դին և ուղևորներին դուրս են բերել ավտոմե­քենայից և մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print