Wildberries-ը գործարկում է նոր ծառայություն

Wildberries  առցանց առևտրի հարթակը գործարկում է նոր ծառայություն, որը թույլ է տալիս ծանրոցներ ուղարկել պատվերների ստացման կետերի միջև, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ծառայությունը հասանելի է փորձնական ռեժիմով՝ Մոսկվայում Wildberries-ի 100 ստացման կետերից Ռուսաստանի այլ շրջաններ առաքելու համար: Առաջիկա ամիսներին ծառայությունը կսկսի ակտիվորեն ընդլայնվել ՌԴ-ում գործող կետերի ամբողջ ցանցով:

Մի կետից մյուսը ծանրոց ուղարկելու համար պետք է ընդունման կետի մենեջերին հայտնել վերջնական նպատակակետի հասցեն, գնահատել ապրանքի արժեքը և մուտքագրել ստացողի տվյալները: Մենեջերը կհաշվարկի արժեքը և առաքման ժամկետը, այնուհետև պետք է վճարել ծառայության համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print