Բեռնատար է այրվել

Մարտի 10-ին, ժամը 21:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին այրվում է կցորդիչով բեռնատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:24-ին, մարվել՝ 23:44-ին։ Այրվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը և կցորդիչը՝ մասամբ։

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print