Առավոտյան Երևան-Մոսկվա չվերթի «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է վայրէջք կատարեր Շերեմետևո օդանավակայանում, հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում։ «Լուրեր»-ին տեղեկացրել են Քաղավիացիայի կոմիտեից։
Բացի դրանից՝ մեկ այլ՝ «Յուտէյր» ընկերության ինքնաթիռը, Մոսկվայի փոխարեն հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում։ Քաղավիացիայից նաև փոխանցել են՝ Հայկական ավիաուղիներ ընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մի քանի ժամով, ապա վերականգնվել։
Հիշեցնենք՝ առավոտյան ՌԴ մի շարք օդանավակայաններ, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել էին օդանավերի ընդունումն ու բացթողումը։ Պատճառը, ըստ ռուսական կողմի, եղել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը։