Ֆուտզալ լիգան դեկտեմբերի 1-ից մեկնարկել է նոր առաջնություն՝ Ֆուտզալ Կոնֆերենցիաների լիգա, որին մասնակցում է նաև Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի թիմը։
Դեկտեմբերի 3-ին կայացած ԶՊՄԿ-Աթենք խաղում թիմերը գերլարված պայքարում այդպես էլ հաղթողին չպարզեցին, խաղն ավարտվեց 3-3 հաշվով։
ԶՊՄԿ թիմից գոլերի հեղինակ դարձան Արթուր Աճեմյանն ու Արա Խաչատրյանը, ով դուբլ է գրանցել։