Վրաստանի նախկին նախագահը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական ​​պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման համար, իսկ Պետական ​​անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային՝ 300 հազար լարի տուգանք նշանակել։

Դատախազությունը Սաակաշվիլիին և Ջանաշիային մեղադրել է առանձնապես խոշոր չափերի՝ 9 մլն լարի բյուջետային միջոցների կոլեկտիվ հափշտակության մեջ։

Նրանք նիստին չեն ներկայացել։ Ինչպես նշել է դատավորը, Քրեակատարողական ծառայությունը տեղեկանք է ներկայացրել այն մասին, որ Սահակաշվիլին չի ցանկանում հեռակա կարգով մասնակցել դատավարությանը և միջնորդել է հետաձգել նիստը մինչև նրա ապաքինումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print