Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքային հողերի վաճառքին

Դեպքեր կան, որ հողի 1 քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով. կներեք, բայց չի կարող այսօր ՀՀ-ում այնպիսի հող լինել, որի արժեքը 7 դրամ է: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, այս մասին հայտնի է դառնում, երբ հետո այդ հողերը շատ արագ հանրամատչելի, հրապարակային դաշտում հայտնվում են այդ գնից 5-10-15-20 անգամ ավելի բարձր գներով:

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ նշեց, թե վերահսկողության արդյունքում մի քանի մարզերի համայնքներում հասել են համայնքային հողերի աճուրդների չեղարկմանը։

Վարչապետը այդ համատեքստում նաև նկատեց. «Կարող է այստեղ ուրիշ բան խոսում ենք, հետո այս դռնից դուրս ենք գալիս ես այնտեղ ասում եմ՝ կառավարության նիստում ինչ ասացի, մոռացանք, արեք՝ ոնց պայմաանվորվեցինք: Չի եղել չէ այդպիսի գեթ մեկ դեպք յոթ տարվա ընթացքում, բա ինչպե՞ս է նման բան տեղի ունենում: Ինչի եմ ես սրա մասին իմանում նրանից, որ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրել: Սա ինստիտուցիոնալ խնդիր է, ձեր աչքը չի ծակում դա, ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվի, եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք արգելեք: Համայնքն ասում է՝ իմ եկամուտն եք փակում, մենք պետական բյուջեից կտանք էդ 100 դրամանոց հողի գինը, արգելեք, փակեք»:

Վարչապետը նշեց, որ իրենք այդ հողի գումարը կտան եւ հողն էլ կմնա համայնքին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print