Տարբեր հանցագործությունների դեպքում շատ հաճախ ոչ միայն իրավապահ համակարգի կարողություններին է վերաբերում հարցը, այլև հանցանքից տուժած անձի վարքագծին է վերաբերում: Այդ մասին լրագրողներին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով կիբեռհանցագործությունների թեմային:
«Անձինք տարբեր հարթակներում լրացնում են իրենց անձնական տվյալները, և սա բերում է կրկին հանցագործության իրականացմանը: Հորդորս մեր քաղաքացիներին՝ հնարավորինս անվտանգ գործել վիրտուալ միջավայրում: Մենք սկսել ենք «Կիբեռմարտահրավեր» հաղորդումների շարքը, որտեղ առանձին դրվագներին, որոնք շատ տարածված են, փորձում ենք անդրադառնալ և բացատրել մեր քաղաքացիներին՝ ինչպես պետք է լինի նրանց վարքագիծը, որ զերծ մնան նման իրավիճակներից, իսկ եթե հնարավոր չի լինում զերծ մնալ, արդեն պետք է դիմեն մեր մասնագիտացված ստորաբաժանմանը, որպեսզի կարողանանք հնարավորինս օժանդակել պրոցեսին»,- նշեց Արփինե Սարգսյանը: