Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցություններն ավարտված են. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե Հայաստանն արդեն տեղեկացրել է մնացած վերջին երկու կետերի ընդունման մասին. ▫️Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է նա:

«Տեքստի վրա աշխատանքն ավարտվել է»,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով,- «Հաջորդիվ Բաքուն սպասում է, որ Հայաստանը փոփոխություններ կանի իր Սահմանադրության մեջ»:

Բայրամովը նաև հայտարարել է. «Այժմ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից և պետք է լուծարվեն Մինսկի խմբի մնացորդները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print