Մերկասառույցի ու ձյան պատճառով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որն անցնում է Վերին Լարսով, փակ է բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտին։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – նշվում է հաղորդագրությունում։
Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում երթևեկությունը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։