Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում Բաքվի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակներում։Տեղեկությունը հայտնում է tert.am-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորային տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքու քաղաքի, Աստարայի, օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջանների տարածքները»,-նշվում է հաղորդագրությունում։
Զորավարժությանը մասնակցում են ադրբեջանական և թուրքական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում նախատեսված է տարբեր առաջադրանքներ՝ գետերի վրայով պոնտոնային կամուրջներ կառուցելու համար անցումներ կատարել, ինչպես նաև թշնամու խոր թիկունքում դեսանտի վայրէջքի իրականացնել:
Նշվում է նաև, որ հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցության մարտական համախմբվածության ապահովմանը, հրամանատարության և հսկողության կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։