Գերիների ազատ արձակումը մեզ համար կարևոր բաղադրիչ է․ Արարատ Միրզոյան

2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ և ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի, հենց մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանների համար: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա մենք պայմանավորվում ենք, իհարկե, առաջին հերթին մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային, միջազգային, ակտիվ քաղաքականությամբ: Մեր կառավարության նպատակը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է, սա թիվ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, թիվ 10 առաջնահերթությունն է, և մենք համոզված ենք, որ սա ուղիղ և հիմնական և եթե ոչ միակ ճանապարհը ՀՀ-ի շուրջ խաղաղության ապահովումն է, ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունը ընդհանրապես լավ գաղափար է, հակառակը զոհեր է ենթադրում, արյունահոսություն է ենթադրում և այլն, ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունը ընդհանրապես  այն միջավայրն է, միակ միջավայրն է, որտեղ մարդը կարող է չգիտեմ, արարել, ապրել ուղղակի և երջանիկ լինել և զարգանալ, այլև խաղաղությունը մեզ համար ունի շատ կիրառական, ուղղակի գոյաբանական նշանակություն։

Նրա խոսքով, ՀՀ-ի համար շարունակում է առանցքային մնալ քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի և կարգի տեսանկյունից. «2024 թվականին տեղի է ունեցել վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկու պետական սահմանին սահմանազատման ու սահմանային (04:00) անվտանգության պետական հանձնաժողովների հինգ, արտաքին գործերի նախարարների հինգ հանդիպում, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ըստ էության ընթացել են երկկողմ ձևաչափով:

2024 թվականի առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր, ինչը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի էր ունենում առաջին անգամ: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հայտնի հատվածում իրականացվեց պետական սահմանի շուրջ 12.7 կմ հատվածի սահմանազատում, սահմանագծում, օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվեց: Ես համոզված եմ, որ սա երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացը դնում է արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա: Աշխատանքները շարունակվել են և այս պահին էլ շարունակվում են ընթացիկ տարում, 2025 թվականին: 2025 թվականի հունվարի 16-ին կայացել է հանձնաժողովների 11-րդ հանդիպումը:

Համաձայնությունը ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանակետից և շարժվել դեպի հարավ»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա ընդգծեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են եղել նաեւ հումանիտար հարցերը. «Հումանիտար հարցերի լուծումը և իհարկե առաջին հերթին գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print