Այս պահին ԼՂ հայերի՝ իրենց տներ վերադառնալու պայմաններ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան

Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում, և, անկեղծ ասած, չեմ տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ապահովելու ուղղությամբ:

Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն դիտարկմանը, որ այն, ինչ տեղի է ունեցել ԼՂ-ում, նաև միջազգային հայցերն ուժեղացնում են Հայաստանին, որովհետև ԼՂ-ն հայ ժողովրդի այդ հատվածի համար բնօրրան էր ու հազարամյա հող:

«Մենք՝ բոլորս, այդ թվում՝ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում, վաղուց ֆիքսել ենք, որ ԼՂ ժողովրդի համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ նրանց ֆիզիկական անվտանգ գոյությունը հնարավոր չի եղել, և տեղի են ունեցել բռնի տեղահանություններ»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print