Նոր պոչատար պոչամբարում. ԶՊՄԿ-ի խոշոր ներդրումը

ԶՊՄԿ-ում շարունակում են իրականացվել ձեռնարկության արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրեր: Այս անգամ խոսքը վերաբերում է բնապահպանական ռիսկերի նվազեցման հերթական լայնածավալ նախագծերին: Նախատեսվում է ԶՊՄԿ-ի պոչամբարային տնտեսության տարածքում կառուցել լիովին նոր ու ժամանակակից չափորոշիչներով պոչատար խողովակաշար: Դրա նպատակն է կանխել և հնարավորինս կառավարելի դարձնել  բնապահպանական  ռիսկերը: Բացի դրանից՝ կոմբինատում ծրագրել են կառուցել խտացուցիչ համակարգ, որը թույլ կտա էականորեն կրճատել տեխնիկական ջրի ծախսը, հետևաբար պոչամբար մղվող պոչանքի ծավալը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print