Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և ընդհանուր առմամբ, վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հանրային կառույցների, քաղաքագետների և օրենսդիրների գծով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։