Ձորում տղամարդու դի է հայտնաբերվել

Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17։45-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print