Իրանի Սահմանադրությունը կվերանայվի․Ռայիսի

Իրանի Սահմանադրությունը, որն ընդունվել է 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, կարող է վերանայվել: Այս մասին հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Սահմանադրության օրվա կապակցությամբ, հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով Al Hadath-ին։

Նախագահը հայտարարությունն արել է սեպտեմբերի կեսին սկսված և շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, որի պատճառը ծագումով քուրդ 22-ամյա ուսանողուհի Մահսա Ամինիի մահն էր: Նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը հիջաբը սխալ կրելու համար:

Դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Իրանում վերացվել է բարքերի ոստիկանությունը։ Երկրի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի խոսքով՝ այդ կառույցը «դատական ​​համակարգի հետ կապ չի ունեցել, և այն փակվել է»։ Բացի այդ, նա հայտնել է, որ աշխատում են կանանց՝ հիջաբ կրելու պահանջի մասին օրենքի փոփոխության շուրջ: «Այդ հարցով աշխատանքներ են տարվում, առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան առաջարկներ կներկայացվեն խորհրդարան»,-նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print