ԱՄՆ-ում մոլեգնող փոթորկի հետևանքով զոհերի թիվը աճում է. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ում մոլեգնող փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ակտիվորեն հետևում ենք ուժեղ տորնադոներին և փոթորիկներին, որոնք հարվածել են շատ Նահանգների հարավում և միջին Արևմուտքում: Զոհվել է 36 նոր մարդ», — գրել է նա:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ տարերքի զոհ են դարձել Ալաբամա, Արկանզաս, Միսուրի, Կանզաս, Միսիսիպի, Օկլահոմա և Տեխաս նահանգների բնակիչները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print