🎦Խուսափեք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ ՆԳՆ

ՆԳ նախարարությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար։
Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ այրում են խոզանն ու բուսական մնացորդները։ Այդ ընթացքում հողի վերին շերտի օրգանական նյութերի այրման հետևանքով նաև այրվում են միկրոօրգանիզմներ, ինչը հանգեցնում է հողի որակի վատթարացման, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացման ու մթնոլորտի աղտոտման։ Այն ազդում է նաև մարդու առողջության վրա՝ առաջացնելով շնչառական խնդիրներ։

Հիշեցում․ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բնությանը վնաս պատճառելը հանգեցնում է վարչական պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրումից՝ խուսափելով անկանխատեսելի հետևանքներից և պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը։ Եթե նկատեք հրդեհ կամ ծուխ, անմիջապես զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print