Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է՝ մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական համակարգերի կայունությունը, այլև վկայում է միջազգային կառույցների և ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային և երկարաժամկետ վստահության մասին:

«Տեղաբաշխման գործընթացն ունի իրեն հատուկ ընթացակարգեր, որոնք հանրային խոսքի մեջ ենթադրում են նաև որոշակի սահմանափակումներ: Քանի որ այս առումով հանրության շրջանում շատ հարցեր կան, ժամկետի ավարտից անմիջապես հետո` առաջիկա օրերին, նախատեսվում է կազմակերպել բրիֆինգ: Օրվա և ժամի վերաբերյալ ավելի հստակ կտեղեկացնենք նախապես»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print