ՀԱՊԿ-ը մարտի 17-20-ը ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք է անցկացնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մարտի 17-ից մինչև 20-ն անցկացնում է Միացյալ շտաբի, Քարտուղարության և կազմակերպության անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Միջոցառումն անցկացվում է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։ Նա նշել է, որ միջոցառումը պլանային է և առանցքային 2025 թվականին կազմակերպության համատեղ նախապատրաստման համակարգում։ 

Ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն իրականացվում է երեք փուլով, որոնց ընթացքում նախատեսվում է հետևողականորեն մշակել հավաքական որոշումների նախապատրաստումը կազմակերպության ռազմական բաղադրիչի ձևավորման և ծավալման համար: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print