Ադրբեջանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի․ Ալեն Սինոնյան

Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հարավային մասի հետ կապող Լաչինի միջանցքը փակելու համար։ Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հասկացություն։ Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահանջել է, որ ՌԴ խաղաղապահներն էլ չօգտագործեն Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները», – հիշեցրել է Սիմոնյանը։

Սիմոնյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքը կարևորագույն հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print