Մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։

Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print